BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պեկինում խոզի գրիպից մահվան երկու դեպք է արձանագրվել

Պեկինում խոզի գրիպից մահվան երկու դեպք է արձանագրվել
06.01.2013 | 22:26

Պեկինում մահվան երկու դեպք է արձանագրվել H1N վիրուսից, որը հատնի է որպես խոզի գրիպ: Չինական լրատվամիոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանցից մեկին, հայտնում են, որ Պեկինում գրիպով հիվանդների թիվը բարձր ցուցանիշի է հասել, իսկ H1N1-ը գերակայող է դարձել:

Այս վիրուսի բռնկումը 2009 թ-ին արձանագրվել էր Մեքսիկայում, որտեղից էլ սկսել էր տրածվել ողջ աշխարհում, հաղորդում է BBC –ի ռուսական ծառայությունը:

Դիտվել է՝ 4541

Մեկնաբանություններ